ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հարուցվել է քրեական գործ Սմբատ Հակոբյանին ծեծելու գործով

Հարուցվել է քրեական գործ Սմբատ Հակոբյանին ծեծելու գործով
23.09.2015 | 10:22

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են Սմբատ Հակոբյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնք քննիչն ընդունել է վարույթ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Հակոբյանը սեպտեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում հինգ անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել են մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:
«Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս. Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։ Քննիչն այցելել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու, սակայն վերջինս ցուցմունք չի տվել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ